11.12.2024|
08:47
Բարդ, լարված և չափազանց հետաքրքիր այս տարին կարևոր լուրով եմ ամփոփում։ Դատարանը վարույթ է ընդունել հայցս ըննդեմ Հանրային Հեռարձակողի Խորհրդի (ՀՀԽ), որը, մեծի մասամբ բաղկացած լինելով գործող իշխանությունների թիմակիցներից և համախոհներից, ամիսներ առաջ չեղարկելով անկախ մրցութային հանձնաժողովի ինստիտուտը, փաստացի իրեն էր վերապահել Հանրային ռադիոընկերության տնօրեն ընտրելու իրավունքը և վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ ռադիոյի տնօրենի «ընտրություն» էր անցկացրել առանց անկախ ընտրիչների, ինչի հետևանքով Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկը հանձնվել էր վերջին շուրջ 30 տարին արտասահմանում բնակված օտարերկրյա քաղաքացու (ասում են՝ հայկական անձնագիր էլ ունի, բայց վստահ չեմ), ով «մրցութային» հարցազրույցի օրն իսկ իր մշտական բնակության երկրում էր և ՀՀԽ անդամների հետ շփվում էր հեռավար։